Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ բոլորովին վերջերս ՊԵԿ-ը ստուգումներ է սկսել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող գազալցակայաններում: Ինչպես հաղորդում են մեր աղբյուրները, նախորդ շաբաթ՝ Մոսկվա մեկնելուց առաջ, Սերժ Սարգսյանը հրահանգել է առժամանակ դադարեցնել ստուգումները՝ ասելով, որ հետագա անելիքների, այդ թվում՝ այդ հարցի վերաբերյալ որոշում կլինի իր վերադարձից հետո: Սակայն ՀՀ-ից նրա բացակայության օրերին Միքայել Մինասյանի անունից ՊԵԿ-ին հրահանգ է իջեցվել՝ շարունակել ստուգումները: Գ. Ծառուկյանն էլ, ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների, Ս. Սարգսյանին միանգամից տեղյակ է պահել կատարվածի մասին: Արդյունքում՝ վերջինս Մոսկվայից զանգահարել է ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանին՝ պահանջելով առժամանակ հանգիստ թողնել ԲՀԿ ղեկավարի «օբյեկտները»: ՊԵԿ լրատվական ծառայությունից, սակայն, հերքեցին այս լուրերը:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ