Անվճար բուժօգնության ակցիա՝ քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկաներում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ դեկտեմբերի 10-ից  20-ը քաղաքապետարանի ենթակայության բոլոր պոլիկլինիկաներում հայտարարվում է ամբուլատոր-պոլիկլինիկական եւ ախտորոշիչ անվճար բուժօգնության ակցիա: Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե դիմողներին կտրամադրվի խորհրդատվություն, իսկ անհրաժեշտության դեպքում այցելուներին հավելյալ անվճար հետազոտությունների եւ բուժման ուղեգիր կտրվի: Ցանկացողները քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկաներ կարող են դիմել բոլոր աշխատանքային օրերին՝ ժամը 9-ից 13-ը, ներկայացնելով անձնագիրը:




Լրահոս