ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Որդուս սխալ վիրահատելու հետեւանքով նա ենթարկվել է կրկնակի վիրահատության, որի արդյունքում ինձ պատճառվել է շուրջ 800 000 ՀՀ դրամի վնաս: Այն հատուցելու նպատակով մտադիր եմ դիմել ՀՀ արդարադատության խորհուրդ, քանի որ դրա կազմում կան նաեւ գործող դատավորներ, որոնք միասին առավել արդյունավետ կարող են լուծել ինձ հուզող խնդիրը: Այդ կառույցն իրավասո՞ւ է ինձ օգնել:

Վարդան Սուքիասյան (49 տարեկան, գործարար)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Արդարադատության խորհրդի կազմում վերջինիս անդամ դատավորների գործունեության նպատակը ամենեւին էլ արդարադատություն իրականացնելը կամ սոցիալական վեճերը լուծելը չէ: Սահմանադրությամբ ՀՀ արդարադատության խորհուրդն ունի լիազորությունների սպառիչ շրջանակ`
1) կազմում եւ հանրապետության նախագահի հաստատմանն է ներկայացնում դատավորների թեկնածությունների ցուցակը եւ դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակները, որոնց հիման վրա կատարվում են նշանակումները,
2) եզրակացություն է տալիս ներկայացված դատավորների թեկնածությունների վերաբերյալ,
3) առաջարկում է վճռաբեկ դատարանի, նրա պալատների նախագահների եւ դատավորների, վերաքննիչ, առաջին ատյանի եւ մասնագիտացված դատարանների նախագահների թեկնածությունները,
4) հանրապետության նախագահի հարցմամբ կարծիք է հայտնում ներման հարցերի վերաբերյալ,
5) դատավորներին ենթարկում է կարգապահական պատասխանատվության, առաջարկ է ներկայացնում հանրապետության նախագահին դատավորի լիազորությունները դադարեցնելու, դատավորին կալանավորելու, նրան որպես մեղադրյալ ներգրավելու կամ նրա նկատմամբ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու համաձայնություն տալու մասին:
Ուստի Ձեզ պատճառված վնասի հատուցման համար կարող եք դիմել առաջին ատյանի համապատասխան դատարան:

«Իրավունք եւ առողջություն» նախաձեռնություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Արդարության հանդեպ հավատը հիմնված է օրենքի առջեւ քաղաքացիների հավասարության սկզբունքի վրա: Սակայն հայրենի իրականությունն ամեն օր մատուցում է հակառակ բնույթի օրինակներ, ինչը բխում է նրանից, որ մեր դատական համակարգն անկախ չէ:




Լրահոս