«Ըստ երեւույթին, ինքը (Ռոբերտ Սարգսյանը) ծանրաբեռնված է եղել: Բացի դա, երբ կգա, պատգամավորը կսովորի մամուլի հետ աշխատել»:
Գալուստ Սահակյանի հերթական «բոցը» նախ (ինչպես եւ գրեթե միշտ) գաղտնազերծման եւ հստակեցման կարիք ունի: Հավանաբար ՀՀԿ փոխնախագահը նկատի է ունեցել, որ քաղաքապետի աներձագը հենց գա ԱԺ, կսովորի կամ կսովորեցնեն լրագրողների հետ աշխատելու արվեստը: Հետաքրքիր է, թե ումից: Եթե սովորեցնողը ինքը՝ Գալուստ Սահակյանն է լինելու, ուրեմն նորընտիր պատգամավորին մնում է միայն ցավակցել, քանի որ նրան կսպասվի նույն ապագան եւ ԱԺ-ում նույնատիպ ֆունկցիա՝ լղոզված պատասխանների մասնագետ: Եւ մեկ էլ անհասկանալի է, թե ինչով է ծանրաբեռնված եղել թեկնածուն՝ երթուղայինների շարժը կարգավորելո՞վ: