ԴԵՊԻ ՍԴ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության՝ ՍԴ դիմելու նախաձեռնության տակ երեկ ստորագրել էր 16 պատգամավոր: Հիշեցնենք, որ ՍԴ դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է 27 պատգամավորի ստորագրություն, իսկ ՀԱԿ-ը ցանկանում է ՍԴ-ում բողոքարկել ԱԺ կանոնակարգ օրենքի 44-րդ հոդվածի 4-րդ կետը, որը քվորում է սահմանում նաեւ արտահերթ նիստի հրավիրման համար, թեեւ Սահմանադրության 70-րդ հոդվածում նշված է, թե արտահերթ նիստ գումարվում է 44 պատգամավորի ստորագրությամբ: Ըստ ՀԱԿ-ի՝ տվյալ դեպքում քվորումի նվազագույն շեմը պետք է լինի ոչ թե 66, այլ 44 ստորագրությունը: Ի դեպ, իր հերթին ՍԴ է ցանկանում դիմել նաեւ ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունը, եւ երեկվանից նրանք ստորագրահավաք էին կազմակերպել: «Ժառանգություն»-ն էլ ցանկանում է բողոքարկել ՀՀ ԸՕ 60-րդ հոդվածի սահմանադրականությունը, որով արգելվում է արտերկրում գտնվող քաղաքացիներին մասնակցել ՀՀ համապետական ընտրությունների. «Ժառանգություն»-ը կարծում է, որ այդ քաղաքացիներին եւս պետք է տալ ընտրելու իրավունք: Այս նախաձեռնության տակ երեկ ստորագրել էր 6 պատգամավոր:




Լրահոս