![](https://armlur.am/wp-content/uploads/2015/06/11693135_695129833926922_861639968_n.jpg)
Հունիսի 28-ին, ժամը 23.50-ի սահմաններում, Ազատության հրապարակում հավաքի մասնակիցները և ոստիկանները բռնել են մի երիտասարդի, որը զինված հարձակման կոչեր էր անում և դիմադրություն է ցույց տվել ոստիկանության ծառայողներին, հայտնում են Ոստիկանության լրատվական ծառայությունից:
Կոչեր անողը բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնականի բաժին, որտեղ ճշտվել է նրա ինքնությունը. 1993 թ ծնված Արամ Հակոբյան: Դեպքի հանգամանքները պարզվում են: