Տաքսու վարորդը տիրացել էր ուղեվորների գումարին եվ իրերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Օրերս ոստիկանության Կենտրոնականի բաժնում մի քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ օգոստոսի 1-ին Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տարածքում կորցրել է բջջային հեռախոսը: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ օգոստոսի 1-ին, ժամը 20.30-ի սահմաններում, քաղաքացին իր բջջային հեռախոսն ու կնոջ մոր պայուսակը, որի մեջ եղել է ոսկյա ժամացույց, ոսկյա 2 մատանի, 63.000 դրամ, 50 եվրո, ռուսական մետաղադրամներ, բանալի, անձնագիր եւ շպարման պարագաներ, մոռացել եւ թողել է “ՎԱԶ-2107” մակնիշի տաքսի ավտոմեքենայի սրահում: Ոստիկանները պարզել են նաեւ, որ տաքսու վարորդը՝ 1951 թ. ծնված Գառնիկ Է.-ն, հեռանալով նշված վայրից` ապօրինի կերպով տիրացել է նշված գումարին եւ իրերին: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 7-ին, ժամը 00.50-ին, տաքսու վարորդը ներկայացել է բաժին, խոստովանել իր կողմից կատարած արարքն ու Նուբարաշենի խճուղում գտնվող ռեստորանի ցանկապատի միջից ներկայացրել իր կողմից պահված գողոնը:  Կատարվում է հետաքննություն:




Լրահոս