Կարող է աննորմալ ընդունվել. Վարդան Այվազյանը` ՀՀԿ-ականների` Բաղրամյանում լինելու մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարի մասին շատ հստակ ներկայացրել է իր դիրքորոշումը, որում ընդգծված է` եթե կա հասարակական անվստահություն, ուստի առաջարկում ենք մասնագիտական աուդիտ: Armlur.am-ի հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց ՀՀԿ պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:

«Բացահայտումից հետո, եթե եղել են չարաշահումներ, դրանք անողները կպատժվեն: Ես հավատում եմ այդ իրականացվող գործողությունների անչառությանը», – նշեց նա:

Լրագրողի այն դիտարկմանը` երբ պատգամավորները, այդ թվում նաև ՀՀԿ-ական, պատ էին կազմում ցուցարարների և ոստիկանենրի միջև, ինչո՞ւ դուք էլ ներկա չէիք Բաղրամյան պողոտայում, Այվազյանը նշեց. «Շատ դեպքերում ներկայությունը ժողովրդի մոտ կարող է ադեկվատ չընդունվել»:

Մեր այն դիտարկմանը` ինչպե՞ս եղավ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի դեպքում, պատգամավորը նշեց. «Չեմ կարող ասել, կարող է աննորմալ ընդունվի»:

Առավել մանրամասն` Armlur.am-ի տեսանյութում




Լրահոս