Բռնցքամարտի 50-ամյա լեգենդ Բերնարդ Հոփկինսը, ով ելույթ չի ունեցել անցած տարվա նոյեմբեր ամսից, երբ Սերգեյ Կովալյովից պարտություն կրելուց հետո կորցրել է կիսածանր քաշային կարգում չեմպիոնի տիտղոսը, պլանավորում է ևս մեկ մենամարտ անցկացնել` նախքան բռնցքամարտի ձեռնոցները մեխից կախելը:
«Ի տարբերություն բիզնեսի իմ գործընկեր Օսկար Դե Լա Հոյի` ես որոշել եմ դեռևս չհեռանալ,- ասել է Հոփկինսը` Fox Sports-ին տված հարցազրույցում: – Ես ցանկանում եմ ևս մեկ պատմական ու նշանակալի հանդիպում անցկացնել` նախքան իմ 27-ամյա կարիերան ավարտելը»:
Հավելենք, որ Golden Boy Promotions ընկերության ղեկավար Դե Լա Հոյան նախօրեին հայտարարել էր կարիերան չվերսկսելու որոշման մասին: