ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ Է ԳՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 2-ին Ավան վարչական շրջանում կայացած ԱԺ լրացուցիչ ընտրությունների ժամանակ «հարձակվել» էին «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Իրինա Հովհաննիսյանի վրա: Երեկ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել՝ արդյոք քրեական գործ հարուցվել է փաստի առթիվ: Մեզ տեղեկացրին, թե լրագրողը դեռ երեկ է գնացել ոստիկանություն ու բացատրություն գրել: Հիշեցնենք, որ Նորքի 2-րդ զանգվածի հանրակացարանների առջեւ հարձակվել էին «Ազատություն» ռ/կ-ի լրագրողի վրա, որը տեսանկարահանել էր տարածքը, որտեղից ինչ-որ մեկը, ցուցակը ձեռքին, կազմակերպում էր երթուղային տաքսիներով «ցուցակագրված ընտրողների» տեղափոխումը տեղամաս:




Լրահոս