ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը «Ժողովուրդ»-ի հարցին, թե երբվանից եւ ինչպես են սկսելու էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետ կապված աուդիտի գործընթացը, պատասխանեց, որ ինքն այս օրերին հենց այդ հարցով է զբաղված:
Դիտարկմանը, թե հասարակությունը չի վստահում ՀՀ իշխանություններին, հայտարարեց. «Ես կարծում եմ, որ դա շահարկվում է, որովհետեւ մենք երբ կհրապարակենք պայմանները, թե ինչպես է ստուգվելու, ով է ստուգելու, դուք արդեն ձեր հարցերի պատասխանները կունենաք, դա կլինի հրապարակային: Մենք այժմ այդ ամենն ենք մշակում, որպեսզի տանք բոլոր այն հարցերի պատասխանները, որոնք հուզում է հանրությանը: Դա կլինի հրապարակային ու դուք կիմանաք ով է անելու, ինչ է հետազոտելու: Մենք առայժմ մշակում ենք պայմանները, գործընթացը կլինի, բոլորն էլ կտեղեկանան»,- պատասխանեց փոխվարչապետը: