Հարավային Կորեայի Գվանգջու քաղաքում բարձրացվել է Հայաստանի դրոշը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ հուլիսի 2-ին, Հարավային Կորեայի Գվանգջու քաղաքի ուսանողական մարզական ավանում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի բարձրացման հանդիսավոր արարողությունը, որին բացի մեր պատվիրակության անդամներից, մասնակցեցին նաև մարզական ավանի ղեկավարությունը, տարբեր երկրների ուսանողական  ֆեդերացիաների  ներկայացուցիչներ ու ունիվերսիադային մասնակցող մարզիկներ:

Հիշեցնենք,  որ 28-րդ համաշխարհային ուսանողական մարզական խաղերին (Ունիվերսիադա) մասնակցելու նպատակով՝ Հարավային Կորեայի Գվանգջու քաղաքում  է Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի պատվիրակությունը: Համաշխարհային ուսանողական մարզական խաղերին մեր երկիրը կներկայացնեն  12 մարզիկներ և 2 մրցավար, մեր մարզիկները կպայքարեն 6 մարզաձևերում՝ սուսերամարտ, ձյուդո, թեքվոնդո, սպորտային մարմնամարզություն, լող և թենիս: Խաղերի բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա վաղը՝ հուլիսի 3-ին:

IMG_8394

IMG_8399

IMG_8401

IMG_8404

IMG_8425

IMG_8443

IMG_8445

IMG_8464

IMG_8467

IMG_8476

IMG_8479




Լրահոս