ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՓՐԿԵԼ Է ԹՈՒԹԱԿԸ
«ՌԴ Նիժնի Նովգորոդ քաղաքում Ռիչարդ անունով թութակը փրկել է քույրերի կյանքը»,-գրում է Life News-ը: Զգալով գազի հոտը՝ թութակը սկսել է թռչնի լեզվով օգնություն կանչել: Երբ Ռիչարդը հասկացել է, որ փոքրիկ աղջիկները չեն արթնանում, կոտրել է վանդակի դուռը եւ սկսել հարվածել երեխաներին այնքան ժամանակ, մինչեւ նրանք արթնացել են: Աղջիկները տնից դուրս են եկել եւ օգնության կանչել հարեւաններին:

ԱՆՀԱՋՈՂ ՓԱԽՈՒՍՏ
«Բրազիլիայում բանտարկյալը, հաշվի չառնելով իր գեր կառուցվածքը, փախուստի ժամանակ խրվել է պատի անցքի մեջ»,-հայտնում է The Daily Mail-ը: Նա խցանվել է այն անցքի մեջ, որը բացել էին նրա հանցակիցները, որոնց, սակայն, հաջողվել է անցնել անցքի միջով եւ փախուստի դիմել: Բանտարկյալի հուսահատ ճիչերը գրավել են բանտի անվտանգության աշխատակիցների ուշադրությունը, որոնք չեն կարողացել նրան դուրս հանել անցքից: Օգնության է եկել հրշեջ խումբը, որը մեծացրել է անցքը եւ դուրս հանել կալանավորին:

ՕՐԻՆԱԿԱՆԱՑՎԵԼ Է
ԱՄՆ Վաշինգտոն նահանգում օրինականացվել են միասեռ ամուսնությունները եւ մարիխուանան: Միասեռ ամուսնության մասին օրենքն ընդունվել էր դեռ անցյալ տարի նահանգի օրենսդրական ժողովի կողմից: Այս երկու օրենքներին կողմ է քվեարկել նահանգի բնակչության մեծ մասը: Վաշինգտոնը դարձավ ԱՄՆ առաջին նահանգը, որը օրինականացրեց մարիխուանայի օգտագործումը: Նոր օրենքի համաձայն՝ մարիխուանա կարող են գնել 21 տարին լրացած քաղաքացիները: Բացի այդ, հասարակական վայրերում մարիխուանա ծխելը արգելվում է:

ՀԱՐԲԱԾ ՏԱՏԻԿԸ
Vesti.ru-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի Օրենբուրգ քաղաքում հարբած տատիկը անզգուշությամբ սպանել է իր մեկ տարեկան թոռնուհուն: 61-ամյա կինը հարբած վիճակում պառկել է երեխայի կողքին, որպեսզի քնեցնի նրան, այնուհետ անզգուշաբար պառկել է երեխայի վրա: Երեխան խեղդամահ է եղել: Կնոջ դեմ մեղադրանք է առաջադրվել (անզգուշությամբ մահ հասցնելը): Հետաքննությունը շարունակվում է:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՇԱԲՈՅԱՆԸ




Լրահոս