«Իսլամական պետություն» խմբավորումը լուսանկարներ է հրապարակել, որոնց վրա պատկերված է, թե ինչպես են զինյալներն հողին հավասարեցնում հնագույն արձանները:
ԻՊ զինյալները պնդում են, որ դրանք Սիրիայի հնագույն Պալմիրա քաղաքի կոթողներն են:
Լուսանկարներում երևում է, թե ինչպես են ահաբեկիչներն ամբոխի առջև բուլդոզերներով հողին հավասարեցնում 6 արձաններ:
Իսլամիստները հայտարարել են, որ արձաններն առգրավվել են ինչ-որ մաքսանենգից, ում որպես պատիժ խարազանել են: