Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել բանաստեղծ Ռազմիկ Դավոյանի հետ՝ շնորհավորել նրան ծննդյան 75-րդ տարեդարձի առթիվ: Հանրապետության Նախագահը նաև շնորհավորական ուղերձ է հղել Ռազմիկ Դավոյանին, որում, մասնավորապես, ասված է.
«Հարգելի՛ պարոն Դավոյան,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 75-րդ տարեդարձի կապակցությամբ:
Դուք ժամանակակից հայ պոեզիայի ամենաակնառու դեմքերից եք, ում ստեղծագործությունները տարիներ շարունակ ընդունվել և սիրվել են ընթերցողների կողմից, թարգմանվել աշխարհի տարբեր լեզուներով և ճանաչում գտել նաև օտարալեզու գրասերների շրջանում:
Գնահատելի է Ձեր մեծ ավանդը արդի հայ քնարերգության զարգացման և հարստացման գործում:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, անսպառ եռանդ և ստեղծագործական նորանոր նվաճումներ»: