Կարսի Արփաչայ շրջանում արածող խոշոր եղջերավոր անասուններից մի կով երեկ անցել է Հայաստան:
Ինչպես հայտնում է Ermenihaber-ը, հղում կատարելով թուրքական «Sondakika» լրատվական կայքին, հովիվը փայտով ծեծել է կովին, ինչի պատճառով է կենդանին փախել և մտել է Ախուրյան գետը: Հայ սահմանապահները չորքոտանուն հանել են գետից՝ փրկելով ջրախեղդ լինելուց:
Գյուղի բնակիչները կովը հետ ստանալու համար դիմել են Դիգորի համայնքապետարան: Համայնքապետ Իսա Բոլաթը կովի համար հուլիսի 2-ին խոսել է Հայաստանի սահմանապահության պատասխանատուների հետ:
Համապատասխան ընթացակարգից հետո Հայաստանի սահմանապահ զինվորները կովին տարել են գետի մոտ, սակայն կենդանին հրաժարվել է անցել հանդիպակաց կողմ: Զինվորները սանձը նետել են գետի մյուս ափ, որպեսզի կովի տերը կարողանա կենդանուն հանել գետից:
Թուրք հովիվը կովը հետ ստանալուց հետո հայտնել է, որ երջանիկ է երեք օր հետո կենդանուն վերագտնելու համար: