ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը «ժողովուրդ»-ի հետ զրույցում, խոսելով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետ կապված աուդիտի մասին, հայտարարեց, թե դա շատ ճիշտ որոշում էր: «Խնդիրն այն է, որ այս հարցում շահագրգռված է նաեւ հայկական կողմը: Իսկ Սերժ Սարգսյանն էլ առաջարկում է, որ ամենատեղեկացված ընկերություններից մի քանիսին մենք հրավիրենք, քննարկենք հարցը ու պարզենք՝ արդյոք սակագնի բարձրացումը ճիշտ է, թե ոչ»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:
Մեր դիտարկմանը, թե մինչեւ թանկացումը, ինչու Սերժ Սարգսյանը նման որոշում չէր կայացնում, պատգամավորը պատասխանեց. «Եթե հիշում եք՝ Սերժ Սարգսյանն իր ելույթում նշել էր, որ մենք ցանկություն ունեինք, որպեսզի հարց բարձրացնեինք՝ փոխելու սեփականատիրոջը, ու չի բացառվում, որ մենք նույնիսկ ազգայնացնենք ու տանք պայմանագրային կառավարման»: