Բաթումիում բացվել է երկաթգծի կայարան` զբոսաշրջիկների փոխադրումը հեշտացնելու նպատակով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի վարչապետը երեկ Բաթումիում երկաթգծի նոր կայարան է բացել: Հետայսու ուղևորները կարող են գնացքով հասնել Բաթումի ու իջնել հենց քաղաքում: Մինչ այս վերջին կայարանը եղել է Մախինջաուրին: Այդտեղից ուղևորները քաղաք էին հասնում տաքսիներով ու երթուղայիններով:

«Բաթումի է վերադառնում երկաթգիծը: Սա քաղաքի այցելուների,  հանգստացողների ու քաղաքաբնակների համար չափազանց կարևոր է: Կարևորն այն է, որ գները կմնան նույնը, ոչինչ չի փոխվի: Դա կարևոր է մեր քաղաքացիների, մեր հանգստացողների համար: Դա կարևոր ներդրում է Բաթումիի, Աջարիայի համար»,- հայտարարել է Իրակլի Ղարիբաշվիլին:




Լրահոս