«Իրավունք» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, հուլիսի 5-ին Ծիծեռնակաբերդում՝ Հայոց ցեղասպանության թանգարանի հարեւանությամբ գտնվող անտառում ծավալուն հրդեհ էր բռնկվել: Կրակն արագորեն տարածվում էր, ու թեեւ ժամանել էին 80-ից
ավելի հրշեջներ, 10-ից ավելի մարտական հաշվարկ, սակայն հրշեջներն ու քաղաքացիները մեծ դժվարությամμ էին կարողանում կրակի դեմն առնել: Արդյունքում՝ այրվեց մոտ 15 հա բուսածածկ տարածք:
Մի կողմից` հասկանալի է. շոգ ամառ է, խոտը չորանում է, եւ ամեն մի անզգուշությունից, կայծից կարող է հրդեհ առաջանալ: Բայց «անհասկանալի» դրվագ
էլ կա. ի վերջո, հրդեհավտանգ իրավիճակի մասին նույնիսկ պաշտոնական ծանուցում է
եղել: Իսկ Ծիծեռնակաբերդը, ինչպես հայտնի է, ոչ միայն կարեւորագույն, այլ համայնքապատկան` արդեն գրեթե միակ նման ծառապատ մեծ տարածքն է: Հնարավոր չէ՞ր գոնե այստեղ վաղօրոք ձեռնարկել անվտանգության միջոցառումներ, որ նման հսկայական տարածքը կրակի տակ չգնար… Ինչեւէ՝ ՀՀ Տեղական կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը կատարվածի առնչությամբ մասն
ավորապես նկատեց. «Այո, հրդեհային վտանգավորության մասին հայտարարությունը մեր կողմից հայտարարվել է հրդեհավտանգ ջերմաստիճանին հասնելուց շատ
ավելի շուտ: Մենք հայտարարել ենք, որ պետք է այս օրերին հնարավոր բոլոր վայրերում հնձել խոտը, որ բնության գրկում հանգստի մեկնող անձինք զգույշ լինեն եւ պահպանեն հակահրդեհային կանոնները»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: