«Աջ սեկտորը» հրաժարվում է ենթարկվել Ուկրաինայի զինված ուժերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Աջ սեկտոր» ազգայնական խմբավորման ստորաբաժանումները հրաժարվել են ենթարկվել Ուկրաինայի զինված ուժերի հրամանատարությանը: Այս մասին ասվում է ԵԱՀԿ  մոնիթորինգային առաքելության զեկույցում:

Ինչպես երևում է զեկույցից, առաքելության դիտորդները կանգնեցվել են «Աջ սեկտորի» զինյալների կողմից Ուկրաինայի իշխանությունների վերահսկվողության տակ գտնվող Ավդեևկա շրջանում, որը տեղակայված է Դոնեցկից 15 կմ հյուսիս-արևմուտք: Չնայած Ուկրաինայի զինված ուժերի գեներալ-մայորի և մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների կոչերին` «Աջ սեկտորի» մարտիկները հրաժարվել են ԵԱՀԿ դիտորդական առաքելությանը բաց թողնել:

Իրենց դիրքորոշումն ազգայնականները բացատրել են նրանով, որ ենթարկվում են միայն սեփական հրամաններին ու չեն գտնվում որևէ ուկրաինացի զինվորականի վերահսկողության տակ, ասվում է զեկույցում:




Լրահոս