Այսօր լրագրողները տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանից հետաքրքրվեցին վերջերս անընդհատ տեղի ունեցող գազալցակայանների պայթյունների մասին:
Նախարարը հայտարարեց, որ իր նախարարությունը գազալցակայաններում հաճախակի է ստուգումներ անցկացնում: Երիցյանի խոսքով, գազալցակայանների աշխատակիցները փորձում են գազաբալոնները լիցքավորել թույլատրելիից ավել չափով, ինչն էլ հանգեցնում է դժբախտ պատահարների:
Լրագրողի այն դիտարկմանը, որ Հայաստանում գազալցակայաններ ունեն ինչպես ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, այնպես էլ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Արմեն Երիցյանը պատասխանեց. «Իմ վարչապետը գազալցակայան չունի: Գագիկ Ծառուկյանը, կարող է, ունի, բայց ես չգիտեմ»: Եվ հավելեց, որ ցանկացած գազալցակայանում ստուգումներ իրականացնելու մասով իրենք որևէ խնդիր չունեն: