Հուլիսի 8-ին ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողների կողմից Երևան քաղաքում անցկացված հերթական ստուգայցի ընթացքում հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 34 ավտոմեքենա, որից 32-ի վարորդները մեքենան վարել են ոչ սթափ վիճակում:
Հիշեցնենք, որ ոստիկանությունը պարբերաբար բարելավում է քաղաքացիներին ծառայություններ մատուցող ստորաբաժանումների տեխնիկական հագեցվածությունը և ամիսներ առաջ ճանապարհային ոստիկանությունը վերազինվել է նոր սարքավորումներով, որոնք ճանապարհային ոստիկաններին հնարավորություն են տալիս տեղում որոշելու վարորդի սթափությունը:
Ճանապարհային ոստիկանությունը վարորդներին կրկին հորդորում է լինել զգոն, պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, տրանսպորտային միջոցը չվարել ալկոհոլային խմիչք օգտագործած վիճակում ու չգերազանցել սահմանված արագությունը: