Շառլ Ազնավուրը Պեկինում հանդիպել է հայ համայնքի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Դեկտեմբերի 13-ին Չինաստանում Հայաստանի դեսպանությունում կազմակերպվեց ֆրանկոֆոնիայի շրջանակներում կայացած Չինաստանում ֆրանսերեն լեզվի տարվա փակման առիթով Պեկին ժամանած հայազգի մեծանուն երգիչ Շառլ Ազնավուրի հանդիպումը Պեկինում բնակվող հայության հետ: Միջոցառմանը շուրջ 60 հայերի հետ մեկտեղ ներկա գտնվեցին նաեւ “Համաշխարհային մտավոր խաղերին” մասնակցելու նպատակով Չինաստանում գտնվող անվանի հայ շախմատիստներ Լեւոն Արոնյանը եւ Էլինա Դանիելյանը: Ողջունելով հավաքվածներին` Չինաստանում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը Ազնավուրին պատմեց Պեկինում բնակվող փոքրաթիվ հայ համայնքի մասին, որից հետո ներկաները բազմաթիվ հարցեր ուղղեցին իրենց մեծանուն հայրենակցին:
Ջերմ մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում Շառլ Ազնավուրը ներկայացրեց իր կյանքից որոշ դրվագներ եւ պատմեց տարբեր ժամանակներում հայտնի մարդկանց հետ ունեցած հանդիպումների մասին: Կարեւորելով հայապահպանման խնդիրները` նա հորդորեց երիտասարդներին երբեք չկտրվել արմատներից: “Դա է ուժ եւ կորով տալիս աշխարհի տարբեր երկրներում հայտնված հայերին` դիմագրավելու ցանկացած դժվարությունների”, – ասաց Շառլ Ազնավուրը:




Լրահոս