Ինչն է դրդել Վլադիմիր Գասպարյանին հզոր թիկունք ունեցողների ազգականներից ազատվել. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ճանապարհային ոստիկանությունում սկսված կադրային փոփոխությունները կապված են ԱԱԾ-ի կողմից օրերս ձերբակալված ՃՈ աշխատակիցների գործի հետ: Ոստիկանության մեր աղբյուրները հայտնում են, որ այս կադրային փոփոխությունները նորանշանակ Արմեն Հակոբյանի ձեռքի գործը չեն, քանի որ նա ընդամենը մի քանի օր է, ինչ նոր աշխատանքի է անցել եւ միանգամից չէր սկսի կադրային ջարդ անել: Լավատեղյակները պնդում են, որ նման փոփոխություններն արվում են ավելի բարձր մակարդակով: Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ աշխատանքից ազատվածները պատահական մարդիկ չեն, եթե Գեւորգ Մկրտումյանը ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետ, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով այս տարվա ապրիլին պաշտոնից հեռացված Ռոման Մկրտումյանի որդին է, ապա Արտակ Ադամյանն էլ գեներալ Հայկազ Բաղմանյանի բարեկամն է:

Ու եթե ոստիկանապետն ազատվել է նման թիկունք ունեցողներից, ուրեմն լուրջ պատճառ է ունեցել: Իսկ այդպիսին կարող է լինել օրեր առաջ ԱԱԾ-ի կողմից ձերբակալված ՃՈ տեսուչների գործը: Հետաքրքիր զուգադիպությամբ, թե աշխատանքից ազատվածները, թե ձերբակալվածները նույն բաժնի աշխատակիցներ են, ՃՈ ծառայության հաշվառման-քննական եւ տրանսպորտային միջոցների տեխնիկական փորձաքննության բաժնից, եւ աշխատանքից ազատումը նվազագույն պատիժն էր: Ի դեպ, գործով ձերբակալվածներն էլ պատահական մարդիկ չեն: Մեզ հաջողվեց պարզել, որ կապիտան Արա Հարությունյանը ՀՔԾ նախկին պետ Անդրանիկ Միրզոյանի եղբորորդին է, իսկ Հովիկ Գալոյանը ոստիկանապետի թիկնապահներից մեկի՝ Գագիկի փեսան»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս