Ամառային զորակոչի առաջին օրերին 4 զորակոչիկ չի տարվել բանակ (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ զինված ուժերում իրականացվող ամառային զինակոչի առաջին 11 օրերի ընթացքում առողջական խնդիրների պատճառով 4 զորակոչիկ չեն տարվել բանակ և ուղարկվել են լրացուցիչ բուժզննումների: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանը:

«Ընթացիկ տարվա ամառային զորակոչին միայն 4 զորակոչիկ չի ուղարկվել բանակ` լրացուցիչ բուժզննում անցնելու նպատակով: Բոլորդ քաջատեղյակ եք, որ մենք սկսած 14 տարեկանից իրականացնում ենք համապատասխան բուժզննումներ: Մեր զինված ուժերում ծառայություն անցնելու առաջ երիտասարդները նույնպես բուժզննում են անցնում, որից հետո պարզվում է` պիտանի են ծառայության, թե ոչ, արդյոք կարող են ծառայել առաջնագծում, թե առկա են որոշակի սահմանափակումներ»,­«Արմենպրես»-­ի հաղորդմամբ`հայտնեց նա: Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանը շրջեց Հանրապետական կենտրոնական հավաքակայանով, հետաքրքրվեց ազգային բանակ զորակոչվող երիտասարդների տրամադրվածությամբ, նրանց առողջական վիճակով, ֆիզիկական պատրաստվածությամբ, մասնագիտական ու կրթական ունակություններով, զորակոչիկիներին մաղթել խաղաղ և անվտանգ ծառայություն:

ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալը հետևեց նաև հավաքակայանում ընթացող բուժզննության գործընթացին, զրուցեց բուժանձնակազմի հետ: Հավաքակայանի աշխատակիցներին և զորակոչային հարցերով զբաղվող մարմինների ներկայացուցիչներին անհրաժեշտ ցուցումներ տալուց հետո Մովսես Հակոբյանը ներկա գտնվեց նաև վիճակահանության գործընթացին, որն ուղղորդում էր փոխգնդապետ Վահան Ալեքսանդրի Աղաբեկյան:

Summer recruitment at Republican Recruitment Centre

Summer recruitment at Republican Recruitment Centre

Summer recruitment at Republican Recruitment Centre




Լրահոս