Երևանի Արտաշիսյան փողոցում մահվան ելքով վրաերթ է եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 11-ին, ժամը 22.15-ին, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Արտաշիսյան փողոցի թիվ 57/12 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 1987 թ. ծնված Կարեն Առաքելյանին և բախվել «Նիսսան Տիանա» մակնիշի ավտոմեքենայի:

Կարեն Առաքելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ գիտակցության չգալով՝ մահացել է:
Կատարվում է քննություն:




Լրահոս