«Նաիրիտ» գործարանի արհմիության նախագահը հանդիպեց Երվանդ Զախարյանին. նախարարն առաջարկել է մաս-մաս վճարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ «Նաիրիտ» գործարանի արհմիության նախագահ Հրաչ Թադևոսյանը հանդիպել է Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի հետ: Վերջինս նշել է, որ իրենք կառավարության նիստի ընթացքում համապատասխան հայտարարությամբ են հանդես եկել և հավելեց, որ իրենք առաջարկում են աշխատավարձը մաս-մաս վճարել:

Նախարարը նշել է` եթե նաիրիտցիները համաձայն են, թող ընդհանուր ստորագրեն համաձայնագիրը և 12 օրվա ընթացքում  իրենց աշխատավարձերն ամբողջությամբ կվճարվեն: Նշենք, որ նաիրիտցիների մի մասը կողմ է ստորագրելուն, իսկ մյուս մասը նշում է, թե մտավախություն ունեն, որ կստորագրեն և չեն ստանա:

Թադևոսյանը Armlur.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենք համակարգող խմբով գնալու են գործարան, որպեսզի ստորագրման հետ կապված մի քանի հարցեր հստակեցնեն, թե որ բաժինը երբ է գնում ստորագրելու, որպեսզի շիլաշփոթ չստացվի:




Լրահոս