«Ֆոլքսվագեն»-ի վարորդը հրկիզել է գարու և հաճարի արտեր` պատճառելով 2.580.000 դրամի վնաս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 19-ին, ժամը 14.30-ին, ՀՀ ՏԿ և ԱԻՆ-ից  ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1971 թ. ծնված Գարիկ Մ.-ն և հայտնել, որ Ջրաբեր գյուղում այրվում են գարու 3 հեկտար, հաճարի 1 հեկտար և գարու 1 հեկտար հնձված արտերը, և այնտեղ նկատել են սև «Ֆոլքսվագեն Գոլֆ» և սպիտակ «Պրիորա» մակնիշի ավտոմեքենաներ:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 13.00-ի սահմաններում, Կապուտան գյուղին հարակից դաշտավայրում` Աբովյան քաղաքից դեպի Ջրաբեր տանող ճանապարհից մոտ 150 մ հեռավորության վրա գտնվող,  1962 թ. ծնված Անանիա Ս.-ին պատկանող մոտ 4 հեկտար գարու և հաճարի արտը և նրա եղբորը` 1960 թ. ծնված Հարություն Ս.-ին պատկանող մոտ 4 հեկտար արտի մեջ գտնվող մոտ 100 ծղոտը հրկիզել է «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը` պատճառելով մոտ 2.580.000 դրամի նյութական վնաս:

Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և  բացատրական աշխատանքների շնորհիվ, հուլիսի 20-ին, ժամը 15.40-ին, բաժին է ներկայացել «Ֆոլկսվագեն Գոլֆ»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը` 1959 թ. ծնված Արմեն Մ.-ն և տվել խոստովանական բացատրություն: Քննությունը շարունակվում է:




Լրահոս