Արմեն Մուրադյանը Իրանի դեսպանի հետ քննարկեց համագործակցության հարցեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունեց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսիին: Այցի նպատակն էր քննարկել համագործակցության ուղղությունները:

Դեսպանը նշեց, որ սեպտեմբերին ակնկալվում է իրանական պատվիրակության այց Հայաստան:

Նա ընդգծեց, որ առողջապահությունը կարևոր ոլորտ է և համագործակցության ընդլայնումը մեծ հետաքրքրություն է ներկայացնում իրանական կողմի համար:

Արմեն Մուրադյանը բարձր գնահատեց  2014թ. դեկտեմբերին Թեհրանում կայացած հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստին  ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանի մասնակցությունը, որի ընթացքում կողմերը պայմանավորվածություն էին ձեռք բերել ստորագրելու նոր փոխըմբռնման հուշագիր:

Նշենք, որ ՀՀ առողջապահության նախարարության և ԻԻՀ առողջապահության և բժշկական կրթության նախարարությունների միջև`  մի քանի հուշագիր և համաձայնագիր արդեն իսկ ստորագրվել է:

Կողմերը պատրաստակամություն հայտնեցին նպաստել համակարգի զարգացմանը:




Լրահոս