Համագործակցության հուշագիր Շենգավիթ վարչական շրջանի և Սյունիքի մարզի Անգեղակոթ համայնքի միջև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի վարչական շրջանների և ՀՀ մարզերի միջև համագործակցության ծրագրի շրջանակում Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի պատվիրակությունը հերթական անգամ այցելել է Սյունիքի մարզ:

Կարևորելով տեղական ինքնակառավարման մակարդակում համագործակցությունը` վարչական շրջանի և մարզի Անգեղակոթ համայնքի միջև ստորագրվել է հուշագիր, համաձայն որի կիրականացվեն փոխայցելություններ և համագործակցության բազմազան ծրագրեր` կառավարման, կրթամշակութային, առողջապահական, մարզական, սոցիալական բնագավառներում:

Այցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանի անունից համայնքի դպրոցին նվիրաբերվել է գունավոր տպիչ, «Հայաստանի ազգային ատլաս» և քարտեզների հավաքածու, մանկապարտեզի ավարտական խմբի երեխաներին էլ դպրոցական պայուսակներ` գրենական պիտույքներով: Իսկ մանկապարտեզի մյուս սաները տարբեր խաղալիքներ են նվեր ստացել: Պատվիրակության անդամներն այցելել են նաև համայնքի բազմազավակ ընտանիքներից մեկին, տրամադրել աջակցության փաթեթներ:

Հիշեցնենք, որ մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանի և Սյունիքի մարզի միջև համագործակցության ծրագրի շրջանակում Շենգավիթն արդեն իսկ գործակցում է մարզի Շաքի, Բռնակոթ և Շաղատ համայնքների հետ:




Լրահոս