«Ժողովուրդ»-ն արդեն տեղեկացրել է, որ ԱԺ ՀՅԴ խմբակցությունը միակ քաղաքական ուժն է, որը «գոհ» է նոր Սահմանադրության նախագծից: Սակայն մինչ այսօր ՀՅԴ-ականները որեւէ պաշտոնական տեսակետ դեռ չեն հայտնել նախագծի վերաբերյալ անգամ իրենց լրատավամիջոցներով:
«Ժողովուրդ»-ը փորձեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանից պարզել, թե երբ է ՀՅԴ-ն իր պաշտոնական տեսակետը հայտնելու նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ, եւ արդյո՞ք իրենց պահանջները դրանում ներառված են: «Մենք այժմ քննարկում ենք: Օգոստոսի սկզբին նոր միայն կուսակցության տեսակետը կլինի»,- ասաց ՀՅԴ անդամ պատգամավորը: