Զինծառայողին վթարի ենթարկած վարորդը եղել է ոչ սթափ եվ մեքենա վարելու իրավունք չի ունեցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սյունիքի մարզի քննչական բաժնի Կապանի քննչական բաժանմունքում նյութեր են ստացվել՝ այսօր՝ հունվարի 13-ին, ժամը 04:00-ի սահմաններում Դավիթ Բեկ թաղամասի Սպանդարյան փողոցի թիվ 10 շենքի հարեւանությամբ տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով հիվանդանոց տեղափոխված անձանց ինքնությունը: 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները` դասակի հետաքննիչ Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ պարզել են, որ Կապան քաղաքի Հ. Ավետիսյան 1/3 շենքի բնակիչ, 21-ամյա Աղվան Փարսադանյանը վարելով “Ռենո Լուտեքսիա” մակնիշի 34 OD 180 համարանիշի ավտոմեքենան, նշված վայրում դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել երկաթե սյանը: Վթարի հետեւանքով վարորդը՝ Ա. Փարսադանյանն ու ուղեւոր, Երեւանի Ավան Առինջ 1-ին միկրոշրջանի բնակիչ, 24-ամյա Լեւոն Ալեքսանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Կապանի բժշկական կենտրոն: 
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված ավտոմեքենան հաշվառված է Երևան քաղաքի Արշակունյանց 50/1 շենքի բնակիչ Լիլիթ Կարապետյանի անվամբ, իսկ վարորդը եղել է ոչ սթափ եւ չի ունեցել վարորդական իրավունքի վկայական: 
Ուղեւոր Լ. Ալեքսանյանն էլ ծառայում է ՀՀ ՊՆ X զորամասում, որտեղ ժամկետային զինծառայող է: 




Լրահոս