Տեղումների քանակը կլինի նորմայի սահմաններում. ինչպիսին կլինի օգոստոս ամիսը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կանխատեսվում է տաք օգոստոս, ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 1 աստիճանով, տեղումների քանակը կլինեն նորմայի սահմաններում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՏԿԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը: Վերջինիս փոխանցմամբ, սակայն ամսվա երկրորդ կեսին` հատկապես գիշերային ժամերին, կանխատեսվում է օդի ջերմաստիճանի անկում:

Գագիկ Սուրենյանը հայտնեց նաև, որ Արարատյան դաշտում ամսվա առաջին օրերին ջերմաստիճանը կտատանվի 39-ից 40 աստիճանի սահմաններում, իսկ ամսվա երկրորդ կեսին՝ գիշերային ժամերին ջերմաստիճանը կլինի 15-17 աստիճան: Լեռնային շրջաններում ՝Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց Ձորի լեռներում, ամսվա առաջիկա օրերին՝ ցերեկային ժամերին, ջերմաստիճանը կտատանվի 29-34 աստիճանի սահմաններում, իսկ ամսվա երկրորդ կեսին՝ գիշերային ժամերին՝ կնվազի մինչև 5-ից 8 աստիճանի:

Իսկ ահա Լոռիում ամսվա առաջին օրերին ցերեկային ժամերին ջերմաստիճանը կտատանվի 30-35, իսկ ամսվա երկրորդ կեսին՝ գիշերային ժամերին 5-9 աստիճանի սահմաններում: Տավուշի հովտային գոտիներում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կտատանվի 35-39, իսկ ամսվա երկրորդ կեսին՝ գիշերային ժամերին 6-11 աստիճանի սահմաններում:

Բանախոսի փոխանցմամբ, բարձր ջերմային ֆոն կդիտվի նաև Սյունիքի հովտային գոտիներում. ցերեկային ժամերին ջերմաստիճանը կտատանվի 39-40-ի, իսկ ամսվա երկրորդ կեսին՝ գիշերային ժամերին 13-15 աստիճանի սահմաններում: Երևանում ամսվա առաջին կեսին ցերեկային ժամերին ջերմաստիճանը կտատանվի 35-40, իսկ ամսվա երկրորդ կեսին՝ գիշերային ժամերին 13-15 աստիճանի սահմաններում:




Լրահոս