Մադրիդի «Ատլետիկո»-ն հայտարարել է Լոնդոնի «Չելսի»-ի ֆուտբոլիստ Ֆիլիպե Լուիսի ձեռքբերման մասին: Մադրիդյան ակումբը բրազիլացի ֆուտբոլիստի հետ քննարկել էր պայմանագիր, որն ուժի մեջ է լինելու չորս մրցաշրջան:
Ակումբները չեն բարձրաձայնում գործարքի գումարը, սակայն ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ատլետիկո»-ն 29-ամյա ֆուտբոլիստի համար կվճարի 16 մլն եվրո:
Հիշեցնենք, որ Լուիսը մադրիդյան ակումբից անգլիական ակումբ էր տեղափոխվել ընդամենը մեկ տարի առաջ` 20 մլն եվրոյով և օգնել էր թիմին դառնալ Անգլիայի Պրեմիեր լիգայի չեմպիոն: