Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանին հրավիրում է բանավեճի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ժառանգություն կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հունվարի 18-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում հեռուստաբանավեճի է հրավիրել նախագահի իշխանական թեկնածու Սերժ Սարգսյանին:  Րաֆֆի Հովհաննիսյանը նաեւ հայտարարել է, որ հունվարի 21-ին մեկնարկելիք իր քարոզարշավը կսկսի Ազատության հրապարակի շրջակայքից: Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի պետը դեռ հայտնի չէ: Նրա խոսքով, շտաբի պետին կորոշեն հունվարի 21-ին: Հովհաննիսյանը ասել է նաեւ, որ իրենց շտաբը չի կրելու ուղղահայաց բնույթ, ու նաեւ քարոզչությունն էլ պետք է լինի շարժունակ, ակտիվ, նախաձեռնող:
Անդրադառնալով նախագահի թեկնածու, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի՝ հացադուլ հայտարարելու հայտարարությանը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ հացադուլը իր համար պրոբլեմ չէ, բայց կոչ արեց քաղաքագետ թեկնածուին չդիմել այդ քայլին, միաժամանակ նշեց, որ եթե նա սկսի հացադուլ, ապա ինքը առաջինը կայցելի եւ կխնդրի դուրս գալ հացադուլից: Նախագահի թեկնածուն կարծում է, որ նախագահական ընտրությունների արդյունքում առաջին տեղը պետք է զբաղեցնի Հայաստանի քաղաքացին, երկրորդ տեղի համար կմրցակցեն ինքը եւ Սերժ Սարգսյանը, եթե արդար ընտրություններ լինեն, ապա նախագահի թեկնածուն պատրաստ է շնորհավորել հաղթող թեկնածուին:




Լրահոս