Վաղը Մատենադարանի մոտ տեղի կունենա հավաք, որից հետո երթ կանցկացվի դեպի Սահմանադրական դատարան: Այս մասին տեղեկանում ենք «Ընդդեմ սահմանադրական չարեփոխումների» Facebook-ի էջից:
«Հուլիսի 24-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների հրապարակային քննարկումներից անտեղյակ ինչ-որ մարդիկ այս ուրբաթ ուզում են ևս մեկ հանրային քննարկում սկսել: Անհասկանալի է, որովհետև մենք բոլորին էինք հրավիրել։ Ինչևէ: Յուլիսի 30-ին բոլոր նրանք, ովքեր դեմ են ժողովրդին և Հայաստանի քաղաքացուն նսեմացնող այս դավադիր չարեփոխումներին, ԱԻՄ-ը, ՈՏՔԻ ՀԱՅԱՍՏԱՆ շարժումը և մյուս համախոհ ուժերը հրավիրում են Մատենադարանի մոտ հավաքին և դեպի Սահմանադրական դատարան բողոքի երթին։ Ամեն ինչ օրինական է՝ Հինգշաբթի ժամը 17։00-ին Մատենադարանի մոտ»,- գրված է խմբի էջում տեղադրված հաղորդագրությունում։