Armenian text to speach

Հայտնաբերվել են 2014 թ. անհետացած մալազիական Boeing 777-ի բեկորները. տրանսպորտի փոխնախարար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Մալազիայի տրանսպորտի փոխնախարար Աբդուլ Ազիզ Կապրավին հայտարարել է, որ «գրեթե համոզված է», որ Հնդկական օվկիանոսում Ֆրանսիայի Ռեյունյոն կղզու մոտերքում հայտնաբերված ինքնաթիռի բեկորները պատկանում են Boeing 777 ինքնաթիռին, փոխանցում է Reuters գործակալությունը:

Փոխնախարարը հայտնել է, որ բեկորի` Boeing 777-ին պատկանելու փաստի մասին իրեն ասել է Մալազիայի գլխավոր հետաքննիչը:

Ավելի վաղ Ֆրանս Փրեսս գործակալությունը, հղում կատարելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ անհայտ ինքնաթիռի բեկորներ են հայտնաբերվել Ֆրանսիայի Ռեյունյոն կղզու մոտերքում: Գործակալության տվյալներով` ինքնաթիռի բեկորը կարող է պատկանել 2006 թ մայիս ամսին կղզու ափերի մոտ կործանված երկշարժիչ ինքնաթիռին, 2014 թ մարտ ամսին Հնդկական օվկիանոսում անհետացած մալազիական Boeing-ին կամ 2009 թ հունիս ամսին կործանված ինքնաթիռին:




Լրահոս