Ռուբլին այսօր Մոսկվայի բորսայի սակարկությունները կրկին բացել է դոլարի ու եվրոյի հանդեպ նվազմամբ: Շուկան սպասում է գլխավոր տոկոսադրույքի վերաբերյալ Ռուսաստանի բանկի որոշմանը, որը պետք է ընդունվի ուրբաթ օրը Կենտրոնական բանկի տնօրենների հերթական նիստի ժամանակ:
Դոլարը շարունակել է թանկանալ ռուբլու հանդեպ 63 կոպեկով ու կրկին հատել է 60 ռուբլու սահմանը: Եվրոն թանկացել է 84 կոպեկով ու կեսօրին անցել է 66 ռուբլու սահմանը:
Այս տարեսկզբից ԿԲ նվազեցրել է տոկոսադրույքը մի քանի անգամ` ընդհանուր 5,5 տոկոսով:
Շատ վերլուծաբաններ ակնկալում են, որ այս անգամ ԿԲ կնվազեցնի գլխավոր տոկոսադրույքը, սակայն առավելագույնը 0,5-ով: