ԷԼԻ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 1-ին Հայ ազգային կոնգրեսը պատրաստվում է հանրահավաք անել: Երեկ այդ մասին հայտարարել է ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը: «Նրանք, ովքեր կասկածում են, որ ՀԱԿ-ը կա եւ մնալու է մեր համաժողովրդական շարժման լիդերը, կհամոզվեն դրանում: Եթե կասկածողներ կան, մարտի 1-ին, երբ ՀԱԿ-ն Ազատության հրապարակում կազմակերպի իր ավանդական հրապարակային միջոցառումը, որին կհետեւի ավանդական երթը դեպի Մյասնիկյանի արձան, այ էդ ժամանակ կհասկանան, որ ոնց տասնյակ հազարավոր մարդիկ եղել են այս շարժման մեջ, այդպես էլ  շարունակում են մնալ, եւ իրենց վճռականությունն է, որ բերելու է մեզ հաղթանակի»,-ասել է նա:




Լրահոս