«Էրեբունի» բժշկական կենտրոնում մահացել է 25 շաբաթական հղիությամբ երիտասարդ կին:
Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Շուշան Հունանյանը, գյումրիաբնակ կինը հուլիսի 31-ին տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոնի անհետաձգելի սրտաբանության բաժանմունք:
«Հղիի՝ հիվանդանոց դիմելու պահին վիճակը ծայրահեղ ծանր էր և ախտորոշվել էր սրտի նեյտրալ անբավարարության չորրորդ աստիճան, ինչը նշանակում է ծանր սրտային պաթոլոգիա»,- ասել է Շուշան Հունանյանը:
Նա նաև մանրամասնել է, որ հիվանդանոց դիմելու հաջորդ օրը բժիշկները կատարել են հղիության ընդհատում՝ փորձելով փրկել կնոջ կնայքը, սակայն օգոստոսի 4-ին կինը մահացել է:
«Էրեբունի» ԲԿ-ում ծննդկան է մահացել
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ