Դեռեւս 2012թ. հոկտեմբերի 3-ին Տիգրան Սարգսյանը ԱԺ-ում հայտարարել էր, որ ՌԴ միգրացիոն ծառայության՝ Հայաստանում իրականացվող «Հայրենակիցներ» ծրագրի՝ նման ֆորմատով գործելն առնվազն անընդունելի է, եւ այդ ուղղությամբ պետք է աշխատանքներ տարվեն: Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակներում դեռ այն ժամանակ ՀՀ քաղաքացիներին առաջարկում էին աշխատանք ՌԴ մարզերում, նաեւ միանվագ գումար՝ սկզբնական շրջանում գոյատեւելու համար: Դիմողը նախատեսված ժամանակի ընթացքում կստանար ՌԴ քաղաքացիություն՝ հրաժարվելով ՀՀ քաղաքացիությունից: «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողները, որպես քաղաքացի ներկայանալով, նախօրեին այցելեցին ՌԴ միգրացիոն ծառայության երեւանյան գրասենյակ եւ հետաքրքրվեցին, թե ինչ ֆորմատով է գործում ծրագիրն այսօր: Պարզվեց, որ աշխատանքի առաջարկներն արդեն հանված են, հանված է նաեւ միանվագ գումարը, ինչը նշված ծրագրով դիմողների համար կստեղծի դժվարություններ: ՌԴ-ն այդ ծրագրով միայն երաշխավորում է ՌԴ քաղաքացիություն տալու հարցի լուծումը:
Հուրախություն մեզ՝ Տիգրան Սարգսյանի ջանքերն ապարդյուն չանցան:
ՏՈՒՆ ՉԵՆ ՏԱԼԻՍ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ