ՌԴ-ն ՄԱԿ-ում Իրանի հանդեպ այլևս ոչ մի պատժամիջոց թույլ չի տա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանն ԱՄՆ-ին ու ԵՄ-ին հասկացնել է տվել, որ ՄԱԿ-ում Իրանի հանդեպ այլևս ոչ մի պատժամիջոցային բանաձև թույլ չի տա. մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը:

«Իրանից շատ ավելի մեծ զիջումների հասնելու համար կոշտ պրեսինգի քաղաքականությունը փակուղային ճանապարհ է: Պատժամիջոցներն անհրաժեշտ արդյունք չեն տալիս, դրանք անօգուտ են ու վնաս են հասցնում… Երբ ընդունվեց 1929թ. բանաձևը՝ պատժամիջոցային բանաձևերի վերջին փուլը, մենք  ԱՄՆ-ից ու ԵՄ-ից մեր գործընկրներին հասկացնել տվեցինք, որ Ռուսաստանն Իրանի հանդեպ ոչ մի պատժամիջոց այլևս թույլ չի տա»,- հայտնել է նա:




Լրահոս