Անի Երանյանի աչքը վախեցած է. նա դատավորի հետ պայմանավորվածության է եկել. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հուլիսի 18-ին տեղի ունեցած վթարից հետո դերասանուհի Անի Երանյանը լիովին չի ապաքինվել: Մեր տեղեկություններով, վթարից հետո Անին դեռ ուշքի չի եկել, աչքը վախեցած է, առողջական խնդիրներ եւս ունի: Դերասանուհին այժմ սահմանափակ թվով մարդկանց հետ է շփվում, հեռախոսազանգերին չի պատասխանում, լրագրողների հետ չի ցանկանում զրուցել: Մտերիմները նշում են, թե երկար ժամանակ կպահանջվի, որպեսզի լիովին հաղթահարի այս ամենն ու նորից նստի ղեկին: Նախորդ անգամ՝ 2013-ին վթարի ենթարկվելուց հետո նրա մեքենան թեթեւակի էր վնասվել, սակայն այս անգամ լրիվ ջարդուփշուր է եղել:

Բայց իր մեքենայի հարցը լուծելուց առաջ դերասանուհին նախ պետք է դատավորի մեքենայի հարցը լուծի, որին հարվածել է եւ մեծ վնաս պատճառել: Մեր տեղեկություններով, վթարից հետո Երանյանի հարազատները կապվել են տուժող դատավոր Գագիկ Պողոսյանի հետ, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ նրա համար, որպես վնասի հատուցում, ինչպես նաեւ շնորհակալություն՝ Անիի դեմ չբողոքելու համար, կգնեն վթարի ենթարկված նույն մեքենայից՝ Mercedes ML: Հավանաբար, այդ պատճառով էլ այժմ դատավորը երթեւեկում է հարազատներից մեկի մեքենայով, մինչեւ նրան նոր մեքենա նվիրեն: Հիշեցնենք, որ մեքենայում է եղել նաեւ դատավորի կինը, որն ստացած վնասվածքների պատճառով հիվանդանոց էր ընկել»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս