Շվեյցարիայի ազգային բանկը հայտարարել է 50 ֆրանկանոց նոր թղթադրամներ թողարկելու մասին: Բանկի հայտարարությունում նշվում է, որ նոր թղթադրամը շրջանառության մեջ կդրվի 2016 թ. ապրիլ ամսից:
Մեկ տարի անց շվեյցարական բանկը մտադրված է նաև փոխել 20 ֆրանկանոց թղթադրամը, իսկ այնուհետև բոլոր շվեյցարական թղթադրամները: Նոր նմուշի թղթադրամները շրջանառության մեջ կմտնեն կես կամ մի տարի անց:
Շվեյցարական ֆրանկը նոր թղթադրամներով փոխարինելու ամբողջ գործընթացը կավարտվի 2019 թ-ին:
Շվեյցարական թղթադրամների նոր նմուշների դիզայներն է դարձել Մանուելա Պֆունդերը: