Նավթային գերտերությունները միլիարդներ են կորցնում, իշխանության համաշխարհային առանցքը փոխվում է. The Times

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Անցած շաբաթ նավթի գինը անկում է ապրել՝ վերջին 6 տարիների ընթացքում հասնելով ամենացածր արժեքին՝ մեկ բարելի համար 50 դոլարի: Սա հյուծել է Պարսից ծոցի երկրների գնողունակությունը, սակայն շատ ավելի մեծ հարված է հասցրել Ռուսաստանին ու նավթի այլ արտահանողներին: Վենեսուելային ու Նիգերիային սնանկացում է սպասվում, և մտավախություններ են հայտնվել, որ նավթի գնանկումը կարող է տեղափոխել իշխանության համաշխարհային առանցքը»,- հայտնել է Ռոբին Պագնամենտան The Times-ի հոդվածում:

«Իրավիճակի դրական կողմը կայանում է նրանում, որ նավթի ավելի ցածր արժեքը խթանում է համաշխարհային տնտեսությունը՝ օգտատերերին էներգոռեսուրսների համար ավելի քիչ վճարելու հնարավորություն ընձեռելով»,- նշում է լրագրողը:

«Ռուսաստանում, որտեղ նավթին ու գազին բաժին է ընկնում արտահանման 75%-ն  ու բյուջեի եկամուտների կեսից ավելին, տնտեսության անկումն ու ազգային արժույթի աղետալի վիճակը սպառնում են բնակչության կյանքի որակին, ինչը պարարտ հող է ստեղծում ազգայնականների ու Ուկրաինայում հակաարևմտյան պատերազմի կողմնակիցների համար»,- նշում է Պագնամենտան:




Լրահոս