Մայրաքաղաքը կունենա մինի ֆուտբոլի ևս 12 խաղադաշտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի զարգացման 2015 թվականի բազմաբնակարան շենքերի բակային տարածքների բարեկարգման ծրագրով նախատեսված աշխատանքների շրջանակներում մայրաքաղաքում ավարտին է մոտենում մինի ֆուտբոլի դաշտերի կառուցման ծրագիրը: Նկատի ունենալով բակային ֆուտբոլի նկատմամբ եղած մեծ հետաքրքրությունը` նաև բակային ակտիվ հանգստի ապահովման նպատակով որոշվել էր յուրաքանչյուր վարչական շրջանում մինի ֆուտբոլի խաղադաշտերի թիվը ավելացնել մեկականով: Ծրագիրն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի 2015 թվականի շինբարեկարգման ծրագրերի շրջանակում:

Մինի ֆուտբոլի խաղադաշտերի տեղանքն ընտրվում է վարչական շրջանների հետ համատեղ` հաշվի առնելով բնակչության խտությունն ու քաղաքաշինական տեսակետից նման կառույց տեղակայելու հնարավորությունը:

Մինի ֆուտբոլի խաղադաշտերը շահագործման են հանձնվում ամբողջովին կահավորված, արտաքին լուսավորության համակարգերով և հարակից տարածքների բարեկարգմամբ, իսկ առանձին դեպքերում` նաև փոքր տրիբունաների առկայությամբ:




Լրահոս