Ինչպես տեղեկացնում է «Ալյանս» կուսակցության լրատվական ծառայությունը, այսօր Իջևան քաղաքում բացվեց «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության տարածքային կառույցի հերթական վեցերորդ գրասենյակը: Այն համակարգելու է Իջևանի և մերձակա բնակավայրերի տարածքային կառույցների գործունեությունը:
Առաջիկայում կձևավորվի տարածքային կառույցի խորհուրդը և կընտրվի ղեկավարը:
Կուսակցության տարածքային կառույցը պատրաստվում է ակտիվ դերակատարում ունենալ նաև Իջևանում առաջիկա ընտրությունների գործընթացում: