Միասեռ ամուսնությունները պետք է թույլատրվեն. Վենետիկի հանձնաժողով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչ Քրիստոֆ Գրաբենվարտերը, այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ, անդրադառնալով միասեռ ամուսնությունների թույլատրման մասին իրենց առաջարկին, հայտարարել է, որ իրենց կողմից արված մեկնաբանությունն ուղղված չի եղել ընտանիքի պաշտպանության կամ ամուսնության իրավունքների սահմանափակմանը.

«Ըստ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` նույնասեռ ամուսնությունները պետք է թույլատրվեն, դա է այժմ եվրոպական ստանդարտը: Մեր մեկնաբանությունը որեւէ կերպ ուղղված չի եղել ընտանիքի պաշտպանության կամ ամուսնության իրավունքների սահմանափակմանը: Դա պարզապես տեղեկատվություն է Հայաստանի իշխանություններին, որ, ըստ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, նույնասեռ ամուսնությունները պետք է թույլատրվեն: Այս պահին դա է եվրոպական ստանդարտը և այս շրջանակներում պետք է մեր առաջարկությունը դիտարկել»,-նշել է հանձնաժողովի անդամը:

Հավելենք, որ ավելի վաղ  Վենետիկի հանձնաժողովն իր առաջարկություններում նշել էր, որ Սահմանադրության նոր նախագծում միասեռ ամուսնությունների արգելք չպետք է լինի, ինչն էլ հարուղել էր քաղաքական ուժերի դժգոհությունը:




Լրահոս