Ես հավատում եմ, որ կարող ենք հաղթել Չեմպիոնների լիգայում. Վան Գալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը Չեմպիոնների լիգայի շրջանակներում կայանալիք «Բրյուգե»-ի դեմ պատասխան խաղից առաջ խոսել է լիգայում հաղթանակ տանելու մտադրության մասին:

Նշենք, որ նրանց միջև առաջին խաղն ավարտվել էր անգլիական թիմի հաղթանակով` 3:1 հաշվով:

«Ես Չեմպիոնների լիգայում հաղթանակ եմ տարել 1995թ. «Այաքս»-ի հետ, որտեղ խաղում էին 18-19 տարեկան ֆուտբոլիստներ: Հիմա ես ունեմ այնպիսի փորձառու ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Մայքլ Կերիկը և Բաստիան Շվայնշտայգերը, իսկ այն ժամանակ կային Դանի Բլինդն ու Ֆրանկ Ռայկարդը, ովքեր 30 տարեկան էին: Ես հավատում եմ, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը կարող է հաղթել Չեմպիոնների լիգայում», – նշել է մարզիչը:




Լրահոս