Հովիկ Աբրահամյանը Վաչե Գաբրիելյանին «վարչապետությունը» լիարժեք վայելելու հնարավորություն չի տալիս. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ը, հղում անելով իր լավատեղյակ աղբյուրներին, տեղեկացրել էր, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է, որ առանց իրեն ՀՀ Կառավարության նիստ չգումարվի: Այդպես էլ եղավ. այս շաբաթ ՀՀ Կառավարությունը նիստ չի գումարի: Գործադիրի նիստերը ավանդաբար տեղի են ունենում հինգշաբթի օրերին: Իհարկե, եղել են դեպքեր, որ երբ ինչ-ինչ պատճառով մեկ-երկու օրով նիստը տեղափոխվել է: Բայց սա առաջին դեպքն է, երբ շաբաթվա ընթացքում գործադիրն ընդհանրապես նիստ չի գումարում: Կառավարության առաջիկա նիստը տեղի կունենա եկող երկուշաբթի` օգոստոսի 31-ին: Բանն այն է, որ Հովիկ Աբրահամյանն արձակուրդից Հայաստան է վերադառնալու օգոստոսի 30-ին:

Ի դեպ, Հովիկ Աբրահամյանի՝ արձակուրդում գտնվելու ընթացքում վարչապետի պարտականությունները ֆորմալ առումով դրված են ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի վրա: Բայց, ինչպես տեսնում ենք, վարչապետը փոխվարչապետին հնարավորություն չի տալիս, որպեսզի նա լիարժեք վայելի իր «վարչապետությունը», թեկուզ մեկ շաբաթով: Ի դեպ, ըստ լուրերի՝ Հովիկ Աբրահամյանն ընտանիքի հետ Ֆրանսիայում է հանգստանում»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս